Գերմանիան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան մինչև 2024 թվականի վերջ ՈՒկրաինային 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ կտրամադրեն՝ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Հոկտեմբերի 11-ին Գերմանիա ժամանած ՈՒկրաինայի նախագահը ճեպազրույցում հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ հակամարտության ավարտը տեսնել ոչ ուշ, քան 2025 թվականը։               
 

Հայաստանում սկսվելու են նոր քաղաքական գործընթացներ, որոնք շրջադարձային են լինելու նաև Արցախի համար

Հայաստանում սկսվելու են նոր քաղաքական գործընթացներ, որոնք շրջադարձային են լինելու նաև Արցախի համար
04.05.2023 | 22:45

Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլի ասելիքի իմաստը հետևյալն էր.

«Չե´ք տեսնու՞մ, որ լրիվ ձախողված կառավարություն ենք, ի՞նչ եք անիմաստ հարցեր տալիս, ի՞նչ եք ակնկալում ձեր ձևական հարցերից ու իմ` ոտքի վրա բստրած դատարկ պատասխաններից»:

Պարզ ասում էր, ա´յ ժողովուրդ, ինչու՞ մի մարդու պես ոտքի չեք կանգնում ու չեք պահանջում, որ հեռանամ: Նույնիսկ համարյա ուղիղ տեքստով ընդունում էր, որ դավաճանել է պետությանն ու նրա բոլոր շահերին:

Նա այլևս չի տիրապետում իրավիճակին, չունի ոչ ասելիք և ոչ էլ տեսլական: Նիկոլը կյանքում առաջին անգամ չէր փորձում ստել, իսկ դա նշանակում է, որ Նիկոլը վերջացել է:

Երեկ ԱԺ ամբիոնի մոտ կանգնած էր նրա ֆուտլյարը:

Նա պարզ հասկացնում էր, որ ոչ Վաշինգտոնի բժիշկները, ոչ Բրյուսելի բժիշկները, ոչ էլ Մոսկվայի բժիշկներն այլևս ի զորու չեն (գուցե նաև այլևս չեն ցանկանում) երկարաձգել նրա քաղաքական կյանքը:

ԱԺ ամբիոնից, Նիկոլը երեկ համարյա աղերսում էր վերջ դնել իր ղեկավարած կառավարության քաղաքական հոգեվարքին և ազատել հայոց պետականությունն այս կործանարար մղձավանջից:

Վաշինգտոնում տեղի ունեցող «խաղաղության բանակցությունները» ևս ոչ մի արդյունք չեն տալու և կյանքի չեն կոչվելու: Այնպես, ինչպես ձախողվում է նաև հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» հերթական փորձը: Դրանք Նիկոլի հերթական ծանր պարտություններն են, որովհետև բացի նրանից, որ դեմ են հայկական շահերին` ի սկզբանե կառուցվել են նաև սխալ ու անիրական հաշվարկների վրա:

Ենթադրում եմ, որ առաջիկայում Հայաստանի Հանրապետությունում սկսվելու են նոր քաղաքական գործընթացներ, որոնք շրջադարձային են լինելու նաև Արցախի համար:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2931

Մեկնաբանություններ